Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.12.2013 | 00:30

Առաքեա, Տէր, զմի ի սերովբէից քոց, զի բերելով զկայծակն հրոյ մերձեցուսցէ ի շրթունս իմ, և հանցէ ի բաց զանօրէնութիւնս, և զմեղս իմ սրբեսցէ, և զխորհուրդս իմ մաքրեսցէ, և ջնջեսցէ զանօրէնութիւն և զաղտեղութիւնս իմ, և լուսաւորեսցէ զմիտս իմ ժառանգել նովաւ զկեանսն յաւիտենից։


Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ